Անջնջելի թանաքը, որը կարելի է քսել խոզանակով, մարկեր գրիչով, սփրեյով կամ ընտրողների մատները շշի մեջ թաթախելով, պարունակում է արծաթի նիտրատ։Մատը բավականաչափ ժամանակով ներկելու նրա ունակությունը (ընդհանրապես ավելի քան 12 ժամ) մեծապես կախված է արծաթի նիտրատի կոնցենտրացիայից, այն կիրառությունից և որքան ժամանակ է այն մնում մաշկի և եղունգների վրա, մինչև ավելորդ թանաքը մաքրվի:Արծաթի նիտրատի պարունակությունը կարող է լինել 5%, 7%, 10%, 14%, 15%, 20%, 25%:
Ընտրությունների ժամանակ ընտրողների ցուցամատին (սովորաբար) կիրառվում էր անջնջելի մարկեր գրիչը՝ կանխելու ընտրակեղծիքները, օրինակ՝ կրկնակի քվեարկությունը:Այն արդյունավետ մեթոդ է այն երկրների համար, որտեղ քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերը միշտ չէ, որ ստանդարտացված կամ ինստիտուցիոնալացված են: